Երգի պրեմիերա. Քրիստինա Եղոյան՝ «Դեպի երազանք»


18:53 , 10 օգոստոս, 2017

Հուլիսի 31-ից Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկել է 25 մասից բաղկացած «Դեպի երազանք» ֆիլմը: Այն մի աղջկա մասին է, ով երազում է երգչուհի դառնալու մասին: Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ում հրաշալի վոկալային տվյալներն էլ  հեռուստադիտողի համար բացահայտվեցին հենց այս ֆիլմի շրջանակներում: Եվ ահա դերասանուհու յութուբյան ալիքում է հայտնվել «Դեպի երազանք» ֆիլմի սաունդթրեքը՝  «Դեպի երազանք» երգը՝ Քրիստինա Եղոյանի անզուգական կատարմամբ.