ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ


20:40 , 10 օգոստոս, 2017

ԵՄ խորհուրդը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակում է ներառել 9 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց՝ այդ կերպ իրականացնելով ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև երկրի Արտաքին առևտրի պետական բանկի նկատմամբ։

Պատժամիջոցների տակ հայտնված անձանց մուտքը ԵՄ երկրներ արգելվում է, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն։

«Խորհուրդը կաշխատի ՄԱԿ ԱԽ 2371 բանաձևում ներառված այլ պատժամիջոցների արագ սահմանման ուղղությամբ»,-ասվում է հայտարարությունում։