WikiLeaks-ը տվյալներ է հրապարակել ԿՀՎ-ի՝ տեսահոսքերի հավաքման միջոցների մասին


18:42 , 10 օգոստոս, 2017

WikiLeaks պորտալն օգոստոսի 10-ին հրապարակել Է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը, նոր փաթեթը նկարագրում Է տեսահոսքերի հավաքման ծրագրի աշխատանքը:

Միջոցը կոչվում Է Couch Potato («Անբան մարդ»): Այն օգտագործվում Է իրական ժամանակի ռեժիմով հոսքային հաղորդման (RTSP) H.264 կանոնակարգի սեղմման ստանդարտի տեսահոսքերի կալանման համար: Ինչպես նշվում Է տեղեկագրում, ծրագիրը թույլ Է տալիս տեսահոսքերը հավաքել AVI տեսաֆայլերի կամ հոսքի առանձին կադրերի JPG լուսանկարների ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: