15:01 , 3 ապրիլ, 2012
Ուր նայում ես՝ հարցում է. «եթե ընտրությունները լինեին վաղը, ու՞մ կընտրեիք...»
Աստված էդ ընտրությունների հետ... կամ՝ սատանան...
Չգիտեմ, չգիտենք՝ 50 տարի կապրենք, 5, թե՞ ընդհանրապես՝ միայն մի օր...Իսկ գուցե էդ մի՝ վերջինը հենց էսօ՛ր է:
Ի՞նչ արեցինք, ի՞նչ հաղթեցինք ու նվաճեցինք, ապրեցի՞նք էս օրը, երեկվա ու դրա նախորդած «էս»-երը... Ի՞նչ ենք տանում:
Մտածում եմ...
Տղա ունեմ... Ամենամեծ, ամենալուսավոր... էնքա՜ն տարածական, էնքա՜ն բովանդակային, որ մնացածի մեջ Միակ է կոչվում...
Էլ ի՞նչ հաղթանակ, էլի՞...
Չգիտեմ:
Իմ մի բուռ աշխարհն ունեմ, որ ամեն ինչից թանկ է ու անգին..մեկը սխալվեց՝ անունը բունկեր դրեց: Թող բունկեր լինի՝ իր վիլլաներից հաստատ ավելի հարուստ է: Կարեւորը՝ ԻՄն է՝ աննախանձ, անանեծք, փայփայած ու տաք...
Էդ ունեմ... էդ եմ ստացել, վաստակել, նվաճել...
Ուրիշների նվաճածը ինձ պետք չէ. իմ մի բուռ աշխարհը, իմ հրաշք երեխեն ու հավատս, որի թույլտվությունը ինձանից վերցնել չեն կարող...
Ուրեմն՝ թեկուզ էսօր, թեկուզ վաղը...
Միայն թե՝ դեռ լիքը գործ ունեմ իմ մի բուռ աշխարհում իմ հրաշք երեխու հետ ու իմ հավատի շնորհիվ...
Համ էլ՝ ընտրություններին դեռ ամսից ավել կա :)