Թուրքիայի կառավարությունը որոշել է փակել Սիրիայի հետ սահմանը


13:00 , 10 օգոստոս, 2017

168.am-ը գրում է.

Թուրքիայի կառավարությունը վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով Սիրիայում առկա իրավիճակը, որոշում է կայացրել փակել թուրք-սիրիական սահմանային Ջիլվեգյոզու անցակետը:

Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի կառավարության որոշմամբ` թուրք-սիրիական սահմանային այս հատվածը օգտագործվելու է միայն մարդասիրական օգնության փոխադրման նպատակով:

Ջիլվեգյոզու անցակետը փակ է լինելու առևտրական և այլ նպատակով մուտքի ու ելքի համար: