09:30 , 10 օգոստոս, 2017Սպիտակ տնից ոչ հեռու տեղադրվել է մոտ 9 մետր բարձրությամբ ճտի փչած ֆիգուր՝ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով։ Այս մասին հայտնում է KTSA ռադիոկայանը։
Ֆիգուրի տեղադրման գաղափարը պատկանում է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Տարան Սինգհ Բրային, ով գումար է հավաքել ֆիգուրի ստեղծման համար։
«Մենք այստեղ ենք՝ քննադատելու նախագահին որպես թույլ և անարդյունավետ առաջնորդի…Նա չափազանց շատ է վախենում իր հարկային հաշվետվության հրապարակումից»,-ասել է ռեժիսորը։