20:50 , 9 օգոստոս, 2017«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքում օգոստոսի 8-9-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2156 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, միջոցառման անցկացման ընթացքում հայտնաբերվել է նաև 7 հետախուզվող, 2 հրազեն, տարբեր տրամաչափի 148 փամփուշտ, 2 նռնակ: