Հոլի Բերին մայր կդառնա երկրորդ անգամ


19:03 , 6 ապրիլ, 2013

Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի, 46-ամյա Հոլի Բերին այս տարի մայր կդառնա երկրորդ անգամ: Երեխայի հայրը ֆրանսիացի դերասան Օլիվիե Մարտինեսն է: Ներկայումս դերասանուհին գտնվում է հղիության երրորդ ամսում և արդեն գիտի երեխայի սեռը. նա ունենալու է տղա:

Սա զույգի առաջին երեխան է: Հոլի Բերին 5-ամյա աղջիկ ունի մանիկեն Գաբրիել Օբրիից, ում հետ նա լարված հարաբերությունների մեջ է: