16:41 , 6 ապրիլ, 2013
Այս ռուլետը, որի հիմնական բաղադրիչը կիտրոնն է, ունի մարմելադի համ եւ տեսք:
Կարող եք ինքերդ էլ պատրաստել եւ հյուրասիրել:
Բաղադրությունը՝
6 ձու,
120 գրամ շաքարավազ,
100 գրամ ալյուր,
3 հատ կիտրոն,
աղը՝ ըստ ճաշակի,
80 գրամ կոկոսի քերուկ,
100 գրամ կարագ,
4 գրամ ժելատին:
Պատրաստման եղանակը.
Առանձին հարել 4 ձվի սպիտակուցն աղի հետ, հարել նաեւ 4 ձվի դեղնուցը շաքարավազի եւ 4 ճաշի գդալ գոլ ջրի հետ: Վերջինս ավելացնել սպիտակուցի վրա՝ ավելացնելով նաև ալյուրը եւ կոկոսի քերուկը: Եփել ջեռոցում՝ 200 աստիճան ջերմության պայմաններում, հետո հանել եւ դնել սրբիչի վրա՝ թողնելով՝ հանգստանա: Կիտրոնները մտցնել տաք ջրի մեջ, հետո կտրատել բարակ շերտերի: Ապա ճզմել՝ ստանալով մոտ 100 գրամ կիտրոնի հյութ: Այդ հյութի վրա լցնել շաքարավազի փոշին, կարագը եւ թողնել՝ եփվի 7 րոպե: 2 ձուն խառնել ստացված կիտրոնի կրեմի մի մասի հետ, հետո մնացածը ավելացնել վրան՝ դնելով կրակին, մինչեւ եփվի: Վերցնել կրակից, թողնել՝ սառչի եւ հետո մեկուկես ժամ դնել սառնարան:
Այնուհետեւ կրեմը քսել նախապես պատրաստված ռուլետի վրա՝ այն փաթաթելով:
Ռուլետը պատել մնացած կիտրոնի կրեմով եւ ձեւավորել շաքարավազի փոշիով: Հաճելի համտեսում: