Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն


12:30 , 9 օգոստոս, 2017
Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
 
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
 
Հանրապետության տարածքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ: