Նավթի համաշխարհային գները նվազում են


10:30 , 9 օգոստոս, 2017
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
 
WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  ընկել է 0.28 տոկոսով՝ մինչև 49.03 դոլար մեկ բարելի դիմաց:
 
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.38 տոկոսով՝ մինչև 51.94 դոլար՝ մեկ բարելի դիմաց: