Ճանապարհները փակվել են գծանշումնե՞ր անելու պատճառով, թե՞...


16:10 , 6 ապրիլ, 2013

Խմբագրություն ահազանգած բնակիչների խնդրանքով փորձեցինք պարզել, թե ի՞նչն է պատճառն արդեն մի քանի ժամ տևողությամբ մայրաքաղաքում որոշ երթուղիների հիմնական ճանապարհը փոխելու, որոշ ճանապարհների փակ լինելու, ինչպես նաև ոստիկանության մեքենաների քանակի ավելացման՝ մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում, այս ամենից զատ երկնքում հայտնվեցին նաև ուղղաթիռներ, ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրին, որ կատարվում են ճանապարհային աշխատանքներ, գծանշումներ և «հնարավոր է, որ զուգադիպել է ինչ-որ բաների հետ»:

Թերևս այդ գծանշումներ անողների ապահովության համար էլ ուղղաթիռներ են հայտնվել երկնքում: