22:00 , 8 օգոստոս, 20172008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում զինված հակամարտությունը սկսվեց Վրաստանի նախին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունների պատճառով։ Այս մասին RT-ի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, փոխանցում է Lenta.ru-ն:
«Պատերազմը սկսել է Սաակաշվիլին։ Այդ ողբերգական իրադարձությունների պատասխանատությունն ընկնում է առաջին հերթին նրա վրա»,- ասել է Բուրջանաձեն։
Նա ընդգծել է, որ երկրում մինչ օրս ընդունված չէ խոսել Հարավային Օսիայում հակամատության պատճառների թեմայով։