Պուտինին պրոյեկտել են Թրամփի հյուրանոցի վրա


17:16 , 8 օգոստոս, 2017

Անցած գիշեր Նյու Յորքի Trump SoHo հյուրանոցի ճակատային մասում հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով պրոյեկցիան։ Տեսանյութն իր Twitter-ում հրապարակել է ակցիայի կազմակերպիչ, նկարիչ Ռոբին Բելը։ Կադրերում երևում է «Happy to help, bro» արտահայտությունը (Ուրախ եմ օգնել, եղբայր)՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Business Insider պարբերականն ակցիայի անցկացումը կապել է ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի հնարավոր մասնակցության հետաքննման նոր փուլի՝ ատենակալների մեծ ժյուրիի ձևավորման հետ։