17:30 , 8 օգոստոս, 2017ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը համաձայն է այն մտքի հետ, որ գյուղն է քաղաքը պահում։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ գյուղատնտեսությունը զարգանա ու գյուղացին ավելի լավ ապրի և գյուղը զարգանա»,-«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց գյուղնախարարը։
Նախարարն ընդգծեց, որ գյուղատնտեսությունում խնդիրներն, իրականում, շատ-շատ են։
«Դա հիմնականում կապված է նրա հետ, որ տնտեսությունը փոքր է, չի կարողանում եկամտաբեր աշխատել կամ, այն ինչը պետք է, թանկ է, դրա համար մենք պետք է ներգրավվենք խոշոր տնտեսությունների, որոնք ծառայություներ կսկսեն մատուցել»,- ասաց Ի. Առաքելյանը։
Գյուղնախարարի խոսքով՝ պետք է շատ գումար ներդնել, որ գյուղացու խնդիրները լուծվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։