Սաակաշվիլին լքել է Լեհաստանը


15:00 , 8 օգոստոս, 2017

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանը։ Այս մասին հայտնում է ZET ռադիոկայանը։

«Վրացական իշխանությունների կողմից հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլին լքել է Լեհաստանը»,-ասվում է հաղորդագությունում։

Ավելի վաղ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Լեհաստանին հարցում էր ուղարկել՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիի հարցի հետ և ստացել նրանցից հաստատում։ Իր հերթին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ անխոչընդոտ մուտք է գործել Լեհաստան ուկրաինական անձնագրով։