13:50 , 8 օգոստոս, 2017
Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում Haberturk-ը, փոխանցում է ТАСС-ը:
Աղբյուրի տվյալով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պընարլըբելեն գյուղի մերձակայքում՝ 1.6 կմ խորությամբ:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: