06:48 , 8 օգոստոս, 2017Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելը հայց է ուղարկել դատարան ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «քաղաք-ապաստարանների» ֆինանսավորման դադարեցման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Չիկագոյի իշխանությունները վարչակազմի նոր պահանջները համարում են սահմանադրությանը հակասող։
«Այդ նոր պայմանները հակասում են քաղաքի բազմամյա քաղաքականությանը, որը նպաստում է տեղի իրավապահ մարմինների և ներգաղթյալների միջև համագործակցությանը»,-ասվում է հայտարարությունում։
Ներկայում Չիկագոն ունի «քաղաք-ապաստարանի» կարգավիճակ, այսինքն՝ տեղի պաշտոնյաներին չի թույլատրվում հարցնել ներգաղթյալի կարգավիճակը: