Լեհաստանը հաստատել է Սաակաշվիլիի խնդրով Վրաստանի կողմից հարցման ստացումը


04:58 , 8 օգոստոս, 2017

Վրաստանի Գլխավոր դատախազությունը Լեհաաստան է ուղարկել հարցում՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիի հետ և ստացել է Վարշավայից փաստաթղթերի ստացման հաստատում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Օգոստոսի 4-ին Թբիլիսին Ինտերպոլի միջոցով դիմել էր Վարշավային ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններից հետո, թե հայրենիքում որոնվող նախկին նախագահը գտնվում է Լեհաստանի տարածքում։ «Նույն օրը Ինտերպոլի Վարշավայի բյուրոն հաստատել է հարցման ստացումը»,-հայտարարել են Գլխավոր դատախազությունում։

Սաակաշվիլին Լեհաստան էր ժամանել՝ մասնակցելու Վարշավայի ապստամբության 73-րդ տարելիցի առիթով միջոցառումներին։ Ուկրաինայի անվտանգության և սահմանային ծառայությունները հայտարարել էին զավթման պլան՝ ենթադրություններ պատճառով, թե Սաակաշվիլին կարող է փորձի վերադառնալ ուկրաինական տարածք։

Օգոստոսի 7-ին Սաակաշվիլին լրագրողներին ցուցադրել էր ուկրաինական անձնագիրը, որի օգնությամբ մուտք է գործել Լեհաստան։