Արյունալի կռիվ ադրբեջանցիների և չեչենների միջև (Video)


00:15 , 8 օգոստոս, 2017

Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ` միջադեպի ժամանակ կրակոցներ են հնչել:

Չեչնիայի 3 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Միջադեպի մասնակից բոլոր ադրբեջանցիները դեպքի վայրից փախուստի ժամանակ ձերբակալվել են: