Դիլիջանում աշխատանք չլինելու մասին


22:31 , 7 օգոստոս, 2017

Ուրեմն՝ Դիլիջանում աշխատանք չլինելու մասին: 4-րդ տարին ա՝ Դիլիջանում շինարարություն եմ անում, ընդամենը 1 անգամ եմ կարողացել ներգրավել Դիլիջանի շինարարների, էն էլ հիմա հա զբաղված են: Հիմա էլ 10 քոթեջ եմ ավելացնում հյուրատանը։ Արհեստավորները գալիս են Սպիտակից, Երևանից, Հրազդանից։ Դիլիջանցիների համար էդ գումարները քիչ են: Պարզ հաշվարկներով, օրինակ, կաֆել խփողը ստանում ա 3000 դրամ մեկ քառակուսու համար, օրը եթե 2 անձով խփեն, հանգիստ կխփեն 15 քմ (2 անձով մի անգամ խփեցին 87 քմ մետլախ): Գումարը անում ա 45000 դրամ, մի օրը մեկ անձը մինիմում 20000 դրամ, ամիսը՝ 4000000-500000 դրամ, հանգստյան օրերը հանգստանալով։ Բայց դիլիջանցիների մեծ մասը չի անում, ասումա՝ քիչ ես տալի: Երևանից իրանց տրանսպորտով գալիս, խփում, գնում են: Դե, հիմա գործ չկա, «անտառը ստիպված չորացնում են» ասողները թող եզրակացություններ անեն: Շատ տեղացիներ տարակուսանքով ու մի տեսակ վրդովմունքով ասում են՝ էդ խի ես գազով ու հոսանքով տաքացնում հյուրանոցդ, հո հարիֆ չես, էժան փայտը թողած՝ հոսանք ես վառում: Այո, հարիֆ եմ, որ նայում եմ հեռուն, որ էդ անտառը վառեցինք, էլ հյուրանոցս մարդ գալիս ա, ինչ անի։ 

Հ.Գ. Բացասական նյութեր չեմ գրում, սա էլ պարզապես զարմանքս եմ հայտնում անտառը հատողներին ինչ-որ ձև արդարացնողներին և փաստերով կապացուցեմ, որ, օրինակ, Հրազդանում, Սպիտակում, Կիրովականում, Գյումրիում ավելի քիչ գործ կա, քան Դիլիջանում։