Սոված արջերը «հարձակվում են» ռումինական քաղաքի վրա


22:00 , 7 օգոստոս, 2017

Ռումինական Բրաշով քաղաքում գորշ արջերը սնունդ են գողանում քաղաքացիներից։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Ռումինիայում է բնակվում Եվրոպայի գորշ արջերի մոտ 60 տոկոսը։

Քաղաքացիների խոսքով՝ հիմնականում արջերն ագրեսիա չեն դրսևորում և քաղաք են մտնում միայն սննդի համար։

Այդուհանդերձ, բնակիչները հիացած չեն նման հարևանությունից և խնդրում են կառավարությունից լուծել խնդիրը։

Փորձագետների խոսքով՝ արջը չի հարձակվում մարդու վրա, եթե նրան չհրահրեն։