Բերդավան գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում


18:42 , 7 օգոստոս, 2017

Armenpress.am-ը գրում է.

Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. այս մասին դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 16,00-ին: Այժմ դեպքի վայրում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Դեպքի վայրում աշխատում է մեկ մարտական հաշվարկ: