Եթե սպանվածը Երևանի քաղաքապետը լիներ, վերաբերմունքը էլի նո՞ւյնն էր լինելու


13:04 , 6 ապրիլ, 2013
                                            Ռեժիսոր

Մի կողմ դնենք Հրաչ Մուրադյանի դաշնակցական լինելը և նույնիսկ մի վայրկյան մոռանանք, որ պատերազմի հերոս էր կամ հոյակապ մարդ, այլ զուտ հաշվի առնենք, որ նա տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար էր: Այսինքն՝ նույնն է, ինչ, ասենք, դավադիր սպանված լիներ (Աստված մի արասցե) որևէ քաղաքապետ կամ հենց թեկուզ մայրաքաղաքի քաղաքապետը: Մի՞թե այսպիսին էր լինելու պետական այրերի վերաբերմունքը այդ դեպքի նկատմամբ` ոչ մի պաշտոնական գնահատական, ոչ մեկի այցելություն հոգեհանգստի կամ թաղման և այլն, և այլն: Չէ՞ որ կարգավիճակը նույնն է` երկրի կառավարման օղակի մեծ թե փոքր համայնքի ղեկավար ու նման անտարբերությու՞ն: Դե ուրեմն ազգովի թքել է պետք նման անշնորքների երեսին...