21:00 , 7 օգոստոս, 2017
Ամեն անգամ, երբ նոր էպիզոդ է թողարկվում, սերիալի դերասանական ողջ կազմը հավաքվում է Մարտին Ֆրիմանի (Ջոն Ուաթսոն) և նրա կնոջ՝ Ամանդա Աբբինգտոնի (Մերի Մորսեն) տանը: Քչերին է հայտնի, որ, ցավոք սրտի, որոշ ժամանակ առաջ պարզ դարձավ, որ նրանք ամուսնալուծվել են համատեղ 15 տարվա կյանքից հետո: Մարտին Ֆրիմանը հայտնել էր դրա մասին Financial Times պարբերականում իր հարցազրույցում. «Ես և Ամանդան այլևս միասին չենք, սակայն ջերմ ընկերական հարաբերություններ ունենք: Ես միշտ կսիրեմ նրան»:

Նկարահանումներն անցկացնելուց Բեյքեր-սթրիթ 221Բ-ում ստիպված էին հրաժարվել, քանի որ փողոցը չափազանց բանուկ է, շարժը շատ է, և շատ ցուցանակներ կան Շերլոկ Հոլմսի անունով: Հարկավոր կլիներ դրանք ամբողջովին հավաքել: Հոլմսի և Ուաթսոնի բնակարանն իրականում գտնվում է Նորթ-Գոուեր փողոցում, 187 (187 North Gower Street)՝ լոնդոնյան Բլումսբերի շրջանում:

Վերարկուն, որը Բենեդիկտ Քամբերբեչը կրում է փորձնական էպիզոդում, գնել է Մարկ Գեթիսը և նվիրել դերասանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Բրիտանացի դերասաններ Տիմոտի Կարլթոնը և Վանդա Վենթհամը՝ Բենեդիկտ Քամբերբեչի հայրն ու մայրը, Շերլոկի ծնողների դերն են ստանձնել երրորդ սեզոնի «Դատարկ դիակառք» էպիզոդում:

BBC-ն պլանավորում է թեմատիկ այգի ստեղծել «Շերլոկի», «Բժիշկ Ովի» և այլ հայտնի սերիալների մոտիվներով:

Երրորդ եթերաշրջանի վերջին էպիզոդում փոքրիկ Շերլոկի դերում Լուիս Մոֆֆաթն էր՝ սերիալի պրոդյուսեր և սցենարիստ Սթիվեն Մոֆֆաթի և գործադիր պրոդյուսեր Սյու Վերչյուի որդին:

Քոնան Դոյլի պատմվածքներում տեսուչ Լեսթրեյդի անունը չի նշվում: Հայտնի է միայն անվան առաջին տառը՝ Գ: Սերիալում տեսուչին անվանել են Գրեգ, սակայն Շերլոկը ողջ ընթացքում մոռանում է իրական անունը և տասնյակ տարբերակներ փորձում՝ Գ տառով սկսվող:
Այս դրվագը նկարահանելիս Բենեդիկտ Քամբերբեչը բռնել է գրիչն առաջին անգամից, սակայն օպերատորը խնդիրներ է ունեցել տեսախցիկի հետ կապված: Այդ իսկ պատճառով ստիպված են եղել ևս մի քանի դուբլ նկարահանել, սակայն հնարքն իրագործել Բենեդիկտի մոտ կրկին ստացվել է: Դերասանն այն իրականացնելու համար հայելու մեջ էր նայում:

Սցենարիստ Սթիվեն Մոֆֆաթի ամենասիրելի էպիզոդը «Սկանդալ Բելգրավիայումն» է: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Իռեն Ադլերին հաջողվեց հիմարեցնել Շերլոկին: