Renault-ը Իրանի հետ համատեղ ձեռնարկություն կստեղծի Duster և Symbol թողարկելու համար


15:50 , 7 օգոստոս, 2017

Իրանում կկառուցվի Renault Duster-ի եւ Renault Symbol-ի արտադրության համատեղ ձեռնարկություն (ՀՁ): Համապատասխան համաձայնագիրն օգոստոսի 7-ին Թեհրանում ստորագրվել Է Renault ընկերությունների եւ Իրանի արդյունաբերության զարգացման ու ռենովացիայի կազմակերպության միջև:

Նախագիծը պլանավորվում Է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում ֆրանսիական ընկերության ներդրումները կկազմեն 660 մլն եվրո, ինչի մասին հայտնել Է Iran Daily հրատարակությունը:

Պլանավորվում Է, որ ձեռնարկությունը կթողարկի ընդհանուր առմամբ 150 հազար ավտոմեքենա:

Առաջին մեքենաներն իրանական շուկայում կհայտնվեն գալիք տարվա վերջին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: