Մեկնարկում է Հաղարծնի շաբաթը


15:32 , 7 օգոստոս, 2017

Aravot.am-ը գրում է.

Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ–փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվում է երկրորդ անգամ: Այն նպատակ ունի ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ: Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա շրջանակում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ: Շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով: