Վիետնամում ջրհեղեղը 26 մարդու կյանք է խլել


15:10 , 7 օգոստոս, 2017

Aysor.am-ը գրում է.

Վիետնամի հյուսիսում ջրհեղեղը 26 մարդու կյանք է խլել, ավերել մոտ 200 տուն, 400 մարդ վիրավորվել է, հայտնում է Lenta.ru-ն:

15 մարդ նախկինի պես անհայտ կորած է համարվում, որոնողական աշխատանքներին խանգարում են վնասված ճանապարհներն ու սողանքները։

Տարերքի հասցրած վնասը 41 մլն դոլար է գնահատվում։