Հայ «ֆեշն բլոգերը» շարունակում է գրավել համացանցը


15:15 , 7 օգոստոս, 2017

Ֆեյսբուքն իր հրաշալի հնարավորություններով հանդերձ նաև բազմաթիվ անհեթեթ երևույթներ բերեց մեր կյանք: Դրանցից ամենավերջիններից մեկը հենց նույն ֆեյսբուքյան ուղիղ եթերներն են, որոնց շնորհիվ իրականություն դարձավ շատ-շատերի՝ ուղիղ եթերում հայտնվելու մանկական երազանքը: Օրինակ՝ համացանցում օր-օրի հայտնի դարձող Մարինան, ով 50-ն անց հայ կին է, իրագործում է իր՝ ֆեշն-բլոգեր դառնալու երազանքը և առանց ալարելու օրական մի քանի անգամ՝ օրվա տարբեր ժամերի, ուղիղ եթեր է մտնում ու իր հետևորդների հետ կիսվում ամենատարբեր բյութի-գաղտնիքներով: Մարինայի բոլոր տեսանյութերն ունեն բազմաթիվ դիտումներ, սակայն դեռ փաստ չէ, որ Մարինայի խորհուրդները մինչ օրս ինչ-որ մեկին օգնել են: Բայց սա հարցի հակառակ կողմն է, քանի որ հաճույքը, որը նա ստանում է ուղիղ եթերից, արդեն իսկ ստիպում է նրան նոր հնարքների գնալ՝ էլ ավելի մեծ լսարան ունենալու համար: