ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. Ռոնալդուն Ռեալի հայտացուցակում է


13:20 , 7 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի` 24 ֆուտբոլիսիտներից բաղկացած հայտացուցակը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի համար:

Հանդիպմանը կարող է մասնակցել նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը բաց է8 թողել միջմրցաշրջանային հանդիպումները:

Հիշեցնենք` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի` օգոստոսի 8-ին, Սկոպյեում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: