Որպես անհետ կորած որոնվող 57-ամյա կինը հայտնաբերվել է


10:40 , 7 օգոստոս, 2017
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 5-ին, ժամը 13.30-ին, անհետ կորած համարվող Մարիետա Յակուբյանը /1960 թ. ծ./ ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ հյուրընկալվել էր իր ընկերներին:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը օգոստոսի 3-ին հաղորդել էր, որ 1960 թ. ծնված Մարիետա Յակուբյանը /1960 թ. ծ./ անհետ կորել է: