Մերիլին Մոնրոյի նախկին ամուսինը մի անգամ եղել է նաև Հայաստանում


14:45 , 6 օգոստոս, 2017

Ամերիկացի հանրաճանաչ գրող, դրամատուրգ Արթուր Միլլերը, որին շատերը ճանաչում են որպես Մերիլին Մոնրոյի նախկին ամուսին, մի անգամ եղել է նաև Հայաստանում: Այս մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: Բայց 1967 թվականին նա իր կնոջ` ճանաչված լուսանկարիչ Ինգա Մորատի հետ հյուրընկալվել է Երևանում: Զույգը հանգրվանել է «Արմենիա» հյուրանոցում: Տեղեկություններ կան, որ Միլլերն այստեղ մասնակցել է իր երկու` «Սալեմյան կախարդներ» և «Տեսարան կամրջից» պիեսների ներկայացումներին: Իսկ այցի ամենավառ պահերը անմահացրել է Ինգան` իր լուսանկարչական ապարատով: Ահա դրանցից երկուսը:

Հովիկ Չարխչյան

Image may contain: people standing, night and outdoorImage may contain: 2 people, people smiling, people sitting, table and indoor