21:00 , 6 օգոստոս, 2017Եթե ճանապարհորդության ժամանակ չեք պատրաստվում ինքնուրույն ինչ-որ ուտեստ պատրաստել, միևնույն է, մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ անպայման այցելել տվյալ երկրի լավագույն շուկան և ծանոթանալ տեղի ամենաթարմ ու բնական ապրանքներին:

Շուկան գտնվում է Բարսելոնայի ամենագեղեցիկ շինություններից մեկում: Այստեղ կգտնեք ձկնավաճառների, մսավաճառների, պանրի, բանջարեղենի վաճառքի կետեր, իսպանական խոզապուխտի մասնագիտացված կետեր և այլն:

Ցուկիձի շուկայում օրական շուրջ 3 տոննա ձուկ է մշակվում: Այստեղ հնարավոր է գտնել ավելի քան 400 տեսակի ծովամթերք՝ ջրիմուռներ, ձկնկիթ և անգամ ծովաոզնի: Այստեղից աշխարհի մի շարք խանութներ ձուկ է տեղափոխվում: Շուկան համարվում է Տոկիոյի տեսարժան վայրերից մեկը:

Եթե Նյու Յորքում եք, ապա բաց մի թողեք հնարավորույունն այս շուկա այցելելու: 70-ական թվականներին Յունիոն Սքուերը անհայտ տարածք էր՝ տուժած Մանհեթենի կրիմինալ աշխարհի կողմից: Սակայն շուկան վերակենդանացրեց այս շրջանը՝ դարձնելով այն աշխարհում լավագույն շուկաներից մեկը, որտեղ գրեթե յուրաքանչյուր օր սպասարկվում են ավելի քան 60 հազար հաճախորդներ:

Այս շուկայում կգտնեք միայն Թայլանդին բնորոշ տարատեսակ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև ասիական այլ երկրներից բերված ապրանքներ: Տարածքը հարմար է ազատ տեղաշարժվելու համար, և հաճախորդները կարողանում են հանգիստ անցնել ծովամթերքի բաժնից դեպի քաղցրեղենի, համեմունքների բաժին և այլն: Շուկայի ֆուդ-կորտում կարողեք փորձել թայլանդական ավանդական ուտեստներ:

Սուրբ Լավրենտի շուկան միշտ լի է ամենաթարմ մրգերով և բանջարեղենով՝ կախված եղանակից: Ապրանքների տեսականու մեջ են մտնում նաև տնական կարկանդակները, թարմ թխված հացերը, եղջերուի, եղնիկի միսը և այլ տեղական ուտելիքներ: Շուկայի այցելուների համար հասանելի են նաև ներկրված ապրանքները, որոնք դժվար է աճեցնել Օնտարիոյի ցուրտ կլիմայական պայմաններում:

Այստեղ մեկ տանիքի տակ հավաքված են մրգերի և բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները, որոնք հնարավոր է գտնել Լոնդոնում: Այն միաժամանակ քաղաքի հնագույն շուկան է, և աշխարհում լավագույնը: Տեղի բնակչությունն իր շուկայի թարմ ապրանքներով հպարտացել է դեռևս հեռավոր XIII դարից սկսած: Առևտրի կետը մատակարարում է Լոնդոնի լավագույն ռեստորաններին ևս:

Կրետա Այերը Սինգապուրի խորհրդանիշ հանդիսացող շուկան է, որը համատեղում է Ասիայի բոլոր բարիքներն ու սանիտարական ամենաբարձր պայմանները: Շուկայում ներկայացված է ասիական թարմ ապրանքների ամենահարուստ տեսականին, ինչպես նաև արևադարձային ուտելիքներ, ինչպիսիք են գորտերը, կրիաները, պահածոյացված ձվերը, չինական բույսերն ու տոֆուն: Շուկան անվանվել է սայլերի պատվին, որոնք եզներն էին քշում և որոնցով այս շրջան ջուր էին բերում:

Լանկաստերի շուկան ԱՄՆ-ում ամենահին շուկայական առևտրի կետն է և գտնվում է Փենսիլվանիա նահանգում: Գործում է 1730 թվականից: Այստեղ մշտապես յացելում են զբոսաշրջիկերը, որոնք ձեռագործ ապրանքներ են գնում՝ պատրաստված տեղի հասարակության կողմից:

Մարշ Պրովանսալը գտնվում է պատմական Անտիբ քաղաքում: Այստեղ այցելուները կարողեն գտնել Պրովանս շրջանի լավագույն ապրանքները: Նրանք կարող են ծանոթանալ նաև ֆրանսիական խոհանոցի արվեստին՝ մի շարք ուտեստներ համտեսելով՝ ներառյալ ֆուա-գրան, մեղրը, թարմ լավանդան, պանրի տեսականին, գինիները, մրգային պահածոները և բուրումնավետ համեմունքները: Շուկայի երկրորդ հատվածում արհեստավորները իրենց հեղինակային աշխատանքներն են ներկայացնում՝ պատրաստված կերամիկայից, փայտից և այլն: Մարշ Պրովանսալի տարածքում նաև սր-արան է գործում:

Թարմ ապրանքների ասյ շուկան առանձնանում է քաղաքում գործող մնացած բոլոր շուկաներից: Զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները այցելու են այստեղ՝ ամենաորակյալ մթերքը գնելու, ինչպիսիք են միսը, կենդանի ձուկը, կանաչին և այլն: Կոուլունում գործում է նաև սննդի կենտրոն, որտեղ կարող եք համտեսել թայվանական ուտեստներ: