Զինվորականներն արգելափակել են Վենեսուելայի գլխավոր դատախազության մուտքը


22:10 , 5 օգոստոս, 2017

Զինվորականներն արգելափակել են Վենեսուելայի գլխավոր դատախազության մուտքը: Այս մասին Twitter-ում հայտնել է այդ երկրի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան:

«Ես դատապարտում եմ ամենաթողության այս ակտը»,- գրել է նա: Օրտեգան նաև գրառմանը կցել է լուսանկարներ, որոնցում պատկերված են ավելի քան 30 զինվորականներ շենքի մուտքի մոտ:

Ավելի վաղ Վենեսուելայի գերագույն դատախազությունը պահանջել էր չեղարկել ազգային հիմնադիր ժողովի աշխատանքի սկիզբը: Հաղորդվում էր նաև, որ գերատեսչությունը հետաքննություն է սկսել ժողովի ընտրություններում հնարավոր խարդախությունների փաստով: