Սիրիական բանակը հետ է մղել Դեր Զորի ուղղությամբ ԻՊ գրոհները


21:40 , 5 օգոստոս, 2017
Aysor.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական զորքերը՝ սիրիական ռազմաօդային ուժերի աջակցությամբ, հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զոր քաղաքի ուղղությամբ գրոհները, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով SANA գործակալությանը:

Գործակալության տվյալի համաձայն՝ պաշարված քաղաքի պաշտպանները ոչնչացրել են հարձակմանը մասնակցող բոլոր գրոհայիններին: