21:20 , 5 օգոստոս, 2017ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը «Ռոսիա-24» հեռուստակայանին տված հարցազրույցում վերստին հայտարարել է, որ իր շփումները Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ միանգամայն պարկեշտ էին, հանգիստ և թափանցիկ:
Կիսլյակի պնդմամբ, ինքը Ֆլինի հետ քննարկել է երկու երկրներիը համագործակցությանը, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: «Ֆլինի հետ հանդիպումներում որևէ գաղտնի բան չի քննարկվել»,- ասել է Կիսլյակը:
Նախկին դեսպանը բացառել է ամերիկացի օրենսդիրների կամ քննիչների հարցերին պատասխանելու տեսական հնարավորությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։