Լվովի հոգեբուժարանի հիվանդներից մեկը պատանդ է վերցրել 76 մարդու
20:40 , 5 օգոստոս, 2017
Aysor.am-ը գրում է.
Ուկրաինայի Լվով քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, որոնց պատանդառել էր տեղի հոգեբուժարանի հիվանդներից մեկը։ Այս մասին հաղորդվում է քաղաքի պարեկային ոստիկանության Facebook-ի էջում, փոխանցում է Lenta.ru-ն:
Հոգեբուժարանի աշխատակիցներն իրավապահներին կանչել են ուրբաթ երեկոյան։ Նրանց խոսքով՝ իրենց հիվանդներից մեկն արգելափակել է կլինիկայի բաժանմունքներից մեկի մուտքը, որտեղ այդ պահին 76 հիվանդ է գտնվել և սկսել սպառնալ ֆիզիկական բռնությամբ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները որոշել են գրոհ կազմակերպել շենքի վրա։ Այդ ժամանակ պատանդառուն կոտրել է պատուհաններից մեկն ու ապակու կտորներվ վնասվածքներ հասցրել 10 մարդու։ Ավելի ուշ նրանցից վեցը հոսպիտալացվել են։
Բացի այդ, գրոհի ընթացքում 5 ոստիկան է տուժել։
Պատանդառուն Լվովի 30-ամյա բնակիչ է, որը հոգեբուժարանում հարկադիր բուժման է ուղարկվել հորը սպանելու համար։ Նա հորը դանակով 72 հարված էր հասցրել։