Ստամբուլում վրացի բանտարկյալները զանգվածային հացադուլ են հայտարարել


15:00 , 5 օգոստոս, 2017

168.am-ը գրում է.

Ստամբուլի բանտում ազատազրկման մեջ գտնվող շուրջ 150 վրացի բանտարկյալներ զանգվածային հացադուլ են հայտարարել:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Բանտարկյալների ընտանիքների անդամներն էլ իրենց հերթին Ստամբուլի բանտի ղեկավարությանը մեղադրում են բանտարկյալների նկատմամբ ցուցաբերած դաժան և վատ վերաբերմունքի համար:

Արդեն 4 օր տևող հացադուլի պատճառը բանտարկյալներին տրվող անորակ սնունդն ու բանտում աղոթքի համար նախատեսված անկյունի բացակայությունն է:

Բանտարկյալների ընտանիքները մեղադրում են նաև վրացական դիվանագիտական ծառայություններին խնդրի նկատմամբ անհետևողական լինելու համար: