Ի՞նչ բիզնես կարելի է կազմակերպել միջուկային հրթիռների պահեստում (7 ֆոտո)


11:04 , 6 ապրիլ, 2013

Գրոդնոյի շրջանում՝ Մինոյտի բնակավայրի մոտ (Բելառուս), ԽՍՀՄ ժամանակներից գաղտնի ռազմական բազա կար, որտեղ երկար տարիներ միջուկային մարտագլխիկներ էին պահվում: 1997թ. բոլոր պահեստները եւ տարածքները ազատվեցին զինվորականների կողմից: Բայց ռազմական օբյեկտը երկար ժամանակ չմնաց լքված: Այս վայրը աճուրդով վաճառվեց մի գործարարի, որը նախկին միջուկային մարտագլխիկների պահեստում բացեց բավական հետաքրքիր եւ եկամտաբեր բիզնես:


Անհատ ձեռներեց Վիկտոր Կոդիկը, ով գնել էր աճուրդում պահեստը, իր արտադրությունը նա անվանեց «Էկոսնկեր» ԳԱԸ (գյուղատնտեսական արտադրական ընկերություն): Այսօր այս ձեռնարկությունը տոննաներով արտադրանք է առաքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի խանութներ:
Բայց պետք չի անհանգստանալ, ըստ ստուգումներից ստացված տեղեկությունների՝ ճառագայթման ֆոնը այդ տարածքներում նորմային մոտ է.