7 ամենագլամուր տատիկները, ում երբևէ տեսել եք


14:10 , 5 օգոստոս, 2017

Երբեմն մարդիկ ասում են, որ 40 տարեկանը նոր 30-ն է, իսկ հիմա Դուք կհամոզվեք, որ 70-ն էլ երկրորդ 30-ն է։ Ոճային, նորաձև ու էներգիայով լեցուն այս տատիկներն իրենց փորձով ապացուցում են, որ կարելի է երիտասարդ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն գրեթե մեկ դար ապրել եք։

Բեդի Ուինքլ

Նա 88 տարեկան է, ապրում է Կենտուկիում։ Նա միշտ նորաձև է, պարում է հիփ-հոփի ռիթմերի տակ ու դրական լիցքեր պարգևում բոլորին։

Լին Սլեյթեր

Այս ոճային ալեհեր տիկինը հիացնում է իր հագուստով։ Երևի ջինսե տաբատն այդքան լավ չէր նստի 20 տարեկան աղջիկներից շատերի վրա։

Թինա Նոուլես

Խոստովանեք, որ դժվար է հավատալ, որ այս գեղեցկուհին 63 տարեկան է։ Այս դեպքում գեներն էլ իրենցն ասում են։

Լինդա Ռոդին

68-ամյա այս կնոջը պարբերաբար կարելի է հանդիպել ամենահայտնի ամսագրերի շապիկներին։ Նա երբեք ամուսնացած չի եղել, ոչ էլ երեխա ունի։

Դորի Ջեկոբսոն

Բացի նրանից, որ 82-ամյա այս կինը ցնցող տեսք ունի, նա նաև ապրում է լիակատար կյանքով՝ վայելելով Վեգասի բոլոր հաճույքները։

Յասմինա Ռոսսի

Այս կինն էլեգանտության մարմնավորում է։ 61 տարեկանում նա բավականին հաջողակ մոդել է։

Դաֆնե Սելֆե

Այս կինը 1949 թվականից զբաղվում է մոդելային կարիերայով, հիմա նա 88 տարեկան է։ Այս կնոջ դրական էներգիան արտահայտվում է հիանալի ժպիտի ու իմաստուն հայացքի մեջ։