Մեր բնապահպաններն ո՞ւր էին, որ դատախազն իրենց շահերից բխող գործ է անում


13:08 , 5 օգոստոս, 2017

Տավուշի մարզում դեկտեմբերի վերջին նոր դատախազ նշանակվեց, ով շատ արագ փակեց բոլոր անտառագողերի օդերը, կոնկրետ արդյունավետ պայքար է մղել, 12% անտառային տարածքից վերջին տարիներին կոնկրետ ապօրինի անտառահատության պատճառով մնացել է ընդամենը 8%-ը, որի պատճառով կլիման արդեն փոխվել է, և տեղանքը անապատանում է։ Հնարավոր ամեն ինչ արել է, որ կարողանա փրկել անտառը, կոնկրետ տասնյակներով քրեական գործեր են հարուցվել։ Նույն գյուղացիները տեսել են՝ չեն կարողանում գողանալ, դուրս են եկել, փողոց են փակում։ Կույր հիվանդի նման, որ 10 տարի հետո կոնկրետ կինքնաոչնչացվեն։ 
Էդքանը հեչ, լրագրողը նկատել է միայն դատախազի հայհոյելը, որը չի հայհոյել, ուղղակի նման վերնագիր է պետք։
Մեկ էլ մի հարց՝ բա էս թեժ գոտում մեր բնապահպաններն ո՞ւր էին, կոնկրետ դատախազը իրենց շահերից բխող գործ է անում, ինչի՞ պլակատներով չեն եկել գյուղացիների առջև կանգնել ու նրանցից պահանջել փրկել Հաղարծինը։

Կից նյութն՝ այստեղ