Օգտվեք դարերով եկած հետաքրքիր, բարի ավանդույթից և ԱՆՎՃԱՐ կիսվեք շրջապատի հետ ձեր կարծիքներով


12:43 , 5 օգոստոս, 2017
Շատերը նեղվում են, երբ իրենց հետ կիսվում են կողմնակի, անծանոթ և նույնիսկ ծանոթ մարդիկ: Իրականում, իմ կարծիքով՝ դա կարևորագույն գործառույթ իրականացնող ավանդույթ է և պետք չէ դրանից նեղվել: Եթե չլինեն այդ շփումները (օրինակ՝ Եվրոպական երկրներում դրանք մինիմալ են), մարդ բնազդաբար դառնում է ինքնամփոփ և ընկնում է դեպրեսիայի մեջ կամ ստիպված սկսում է հաճախել հոգեբանի մոտ և բավականին մեծ գումարներ վճարելով պատմել իր դարդերը ու արտահայտել իր կարծիքները (ամենալավ վարձատրվող և պահանջված մասնագիտություններից մեկը՝ հոգեբանի մասնագիտությունն է արևմտյան երկրներում): Օգտվեք դարերով եկած հետաքրքիր, բարի ավանդույթից և ԱՆՎՃԱՐ կիսվեք շրջապատի հետ ձեր կարծիքներով, մտքերով և լսեք պետքական, երբեմն, իհարկե, նաև անպետք խորհուրդներ: Բայց մի մոռացեք ամենակարևորը, նույն ծառայությունը (լսել շրջապատին) պատրաստ եղեք նաև մատուցել ինքներդ, որովհետև լսելով և խորհուրդ տալով էլ է մարդ լիցքաթափվում և վստահություն ձեռք բերում, հա չմոռանաք, որ ձեզ լսել են ԱՆՎՃԱՐ, ուրեմն՝ դուք էլ լսեք անվճար: Եվ իմացեք, որ Ձեր տված խորհուրդների որոշ մասն էլ է իրականում անպետք։
Այո, կորցնում ենք այս դարի համար ամենասուղ ռեսուրսը՝ ժամանակը, բայց փոխարենը ձեռք եք բերում լիքը ընկերներ, հոգու հանգստություն, վստահություն և ուրախ ժպիտ!
Բարի և ուրախ հանգստյան օրեր բոլորիդ։