Պենտագոնը Սպիտակ տանը խորհուրդ է տվել Ուկրաինային տրամադրել մահաբեր զենք. NBC


02:56 , 5 օգոստոս, 2017

Պենտագոնը պաշտոնապես խորհուրդ է տվել Սպիտակ տանը Ուկրաինային տրամադրել ժամանակակից զենք, ներառյալ հակատանկային Javelin հրթիռներ՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում օգնության համար։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության միանգամից երեք աղբյուրի։

«Պաշտոնատար անձիք հայտարարել են, որ օգնության առաջարկվող փաթեթը ներառում է մոտ 50 մլն դոլարի հակատանկային Javelin հրթիռներ»,-ասվում է հաղորդագրությունում։

Բոլոր երեք աղբյուրները նշել են, որ Սպիտակ տանը դեռևս վերջանական որոշում չկա այդ հարցով։