23:20 , 4 օգոստոս, 2017Բացի մարզումային աշխատանքից, Այվազյանը հասցրել է մասնակցել «Ատլանտասի» հետ ստուգողական հանդիպմանը:
«Փյունիկի» և «Շիրակի» նախկին հարձակվողը, ով Հայաստանի առաջնության 70 խաղում 28 գոլ է խփել, հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:
«Անչափ ուրախ եմ, որ դարձել եմ «Վենտսպիլսի» ֆուտբոլիստ: Գիտեմ, որ ակումբը հարուստ պատմություն ունի: Դա խոսում է ակումբում կատարված որակյալ աշխատանքի մասին: Հուսով եմ, որ կարդարացնեմ սպասելիքները և պատրաստ եմ անել ամեն բան, որպեսզի օգնեմ թիմին:
Հասցրել եմ Վենտսպիլսում որոշ ժամանակ անցկացնել և տպավորվել: Հրաշալի մթնոլորտ է, այստեղ ինձ շատ ջերմ են ընդունել: Դա շատ հաճելի է: Միակ բանը, որն անսովոր էր ինձ համար, դա «ամառային» եղանակն է: Հայաստանում հիմա ջերմաստիճանը շատ բարձր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: