Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է երեք մարդ


22:30 , 4 օգոստոս, 2017

Շվեյցարիայի ամառային ճամբարներից մեկում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են երկու 14-ամյա պատանիներ և ինքնաթիռի օդաչուն:

Ինչպես հաղորդում է  BBC-ն, վթարը տեղի է ունեցել Իտալիային սահմանակից Գրաուբունդեն կանտոնում:

Ամառային ճամբարը կազմակերպել էր Swiss Aero Club-ը: Piper PA28 մեկ շարժիչով ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց 10 րոպե անց: Շվեյցարիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունն այս տարածաշրջանում փակել է օդային տարածքը: