Dior-ը վարդեր է «աճեցրել» ամեթիստից եւ կվարցից


20:10 , 4 օգոստոս, 2017

Dior ֆրանսիական նորաձեւության տան ոսկերչական ստորաբաժանումը՝ Dior Joaillerie-ն, համալրել Է Rose Dior Bagatelle եւ Bois de Rose հավաքածուները: Դրանցում հայտնվել են հինգ նոր մատանիներ եւ թավշյա ժապավեններով երեք չոքեր-մանյակներ:

Rose Dior Prռ Catelan շարքում թողարկվել Է ամեթիստից, վարդագույն կվարցից եւ ադամանդներից պատրաստված երկու նոր մատանի ու կուլոն, որոնք կատարվել են քարափորագրության (ձեռքի փորագրություն՝ քարով) տեխնիկայով եւ նվիրված են նորաձեւության տան 70-ամյակին:

Dior Joaillerie-ի ղեկավար Վիկտուար դե Կաստելանը ոգեշնչվել Է վարդերով, որոնք Գրանվիլի իր կալվածքում աճեցրել Է մոդելագործ Քրիստիան Դիորը, եւ փարիզյան Բագատել ու Պրե-Կատելան պարտեզներով: