Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը փաստերին չտիրապետելու հետևանք է


09:24 , 6 ապրիլ, 2013

Ուրեմն երեկ միտինգի հարթակից Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե բնապահպանական հարցերում, մասնավորապես «Թեղուտի», սկզբից «Ժառանգության» պատգամավորներն են բարձրաձայնել հարցերը, որից հետո արձագանքել և գործընթացի մեջ է մտել «քաղաքացիական հասարակությունը»: Այս հայտարարությունը առնվազն փաստերին չտիրապետման հետևանք է, իսկ ավելի հաճախ եղել է ճիշտ հակառակը՝ իրենք «էշի ականջում քնած են եղել» և արթնացել են միայն «քաղաքացիական հասարակության» ահազանգերից և բարձրաձայնումից հետո: Էստեղ ով շուտ արեց կամ շատ արեց երեխայական մրցակցության հարց չէ, այլ հասարակական զարգացումների հոլովույթը աղավաղված չներկայացնելու: