Պելե. Շնորհավորում եմ Նեյմարին. Փարիզը գեղեցիկ քաղաք է (Photo)


11:40 , 4 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն շնորհավորել է հարձակվող Նեյմարին` «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելու առթիվ.

«Շնորհավորում եմ Նեյմարին և հաջողություն եմ մաղթում նրան իր նոր մարտահրավերում:

Փարիզը գեղեցիկ քաղաք է. իմ ամենասիրելի քաղաքներից մեկն աշխարհում»,- գրել է Պելեն Թվիթերում` «Ոսկե գնդակով» լուսանկար հրապարակելով Էյֆելյան աշտարակի ֆոնին:

Հիշեցնենք` Նեյմարը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ, որտեղ տեղափոխվել է ֆուտբոլի պատմության համար ռեկորդային` 222 մլն եվրոյի դիմաց: