«Green Card»-ի խաղարկության վերջը եկել է


11:10 , 4 օգոստոս, 2017

ԱՄՆ վարչակազմի կողմից շարունակվող միգրացիոն բարեփոխումները կտարածվեն նաև «Green Card»-երի վրա։ Նոր կարգը երեկ ներկայացվել է Սպիտակ տանը և դա ունի չորս հիմնական սկզբունք։

1. Սահմանել ունակությունների գնահատման համակարգ։
2. Սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել «Green Card»-ի խաղարկությունը։
3. Առաջնահերթություն տալ ընտանիքի անմիջական անդամներին։ 
4. Սահմանափակել փախստականներին տրվող կացության կարգավիճակը։

Շատ չեմ մանրամասնի, սակայն ասեմ, որ 1-ին կետի համաձայն՝ եթե նախկինում ԱՄՆ գրին քարտ էին կարողանում ձեռք բերել բոլորը՝ անկախ կրթական ցենզից և մասնագիտությունից, ապա հիմա միայն որակյալ մասնագետներն ու հատուկ ունակություններով օժտվածները։ Այսինքն՝ ուղեղների արտահոսքի ևս մեկ ուղղություն կունենանք։