05:19 , 4 օգոստոս, 2017Tert.am-ը գրում է․
Դուբայում հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձրահարկ բնակելի շենքերից մեկում, որը գտնվում է հանրահայտ Բուրժ Խալիֆա երկնաքերի և Դուբայ Մոլի հարևանությամբ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հաջողությամբ տարհանել է շենքի բոլոր բնակիչներին, իսկ հրշեջներին գրեթե ամբողջությամբ հաջողվել է մարել կրակը», - հաղորդում է Dubai Media մամուլի կենտրոնը: Նախնական տվյալներով, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան:
Հրդեհը, ըստ ոստիկանության, սկսվել է իններորդ հարկում և տարածվել վերևի 4 հարկերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ